Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մեծ քանակությամբ ապօրինի ոսկի ներմուծելու մեղադրանքով ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վահան Թադեւոսյանին։
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը իրեն պատկանող հատուկ «վերազինված» մեքենայի թաքստոցում Վրաստան է տեղափոխել մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 214-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում։




























