Թուրքիայում Էրդողանին «Խորհրդավոր ընթրիքի» նկարի մեջ տեղավորած Hurriyet պարբերականի կայքի 2 խմբագիր հեռացվել են աշխատանքից ու թերթի դեմ հայց է ներկայացվել։
Ավելի վաղ Hurriyet պարբերականի կայքում մի հրապարակում էր տեղադրել «Ուրբաթ 13-ի դժբախտությունների 13 պատճառ» վերնագրով, որի տակ տեղադրել է Դա Վինչիի հայտնի «Խորհրդավոր ընթրիք» նկարը, որի մեջ ֆոտոշոփով ավելացրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հավի միս ուտելիս։
Թեեւ այս նկարը մոտ 10 րոպե է եղել կայքում, սակայն իշխանությունները ստիպել են աշխատանքից հեռացնել կայքի 2 խմբագրի եւ հայց են ներկայացրել թերթի դեմ։





























