Ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող՝ Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի 56-ամյա բնակիչ Ռոբերտ Մանուկյանը  միայնակ է ապրում: Այս մասին NEWS.am-ին ասաց Քարաբերդի գյուղապետը:

Գյուղապետը տեղեկացրեց, որ Ռոբերտ Մանուկյանն ամուսնացած չէ, հայրը մահացած է, մայրը Հայաստանում չէ: Նա Քարաբերդում բարեկամներ ունի: Գյուղապետի տեղեկություններով նա չէր աշխատում:

Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը հունվարի 18-ին տնից դուրս է եկել եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարազատները մինչ օրս տեղեկություն չունեն:

Ռոբերտ Մանուկյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը` մոտ 160 սմ, միջին կազմվածքով, դեմքը` կլորավուն, մազերը` ալեխառն:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել ոստիկանության Անիի բաժին՝ 010-59-06-65, 0242-2-25-41 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02: