Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ձեր կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակներից է: Դուք Ձեր երջանկահիշատակ ամուսնու եւ զինակցի՝ Գեւորգ Վարդանյանի հետ միասին վաղուց արդեն լեգենդար հերոսներ եք, որոնց անցած ճանապարհով, նվիրվածությամբ եւ նկարագրով ոգեշնչվում են բազմաթիվ երիտասարդ հայրենասերներ:

Մենք հպարտանում ենք Ձեզ նման հայրենակիցներով:

Խոնարհվելով Ձեր վաստակի առջեւ՝ կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն եւ արեւշատություն»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հանրապետության նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել նրան: