Վայոց Ձորում 100-ամյա քաղաքացի է մահացել թունավորումից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ ՏԿԱԻՆ հաղորդագրության՝ հունվարի 25-ին՝ ժամը 18.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 14-ին թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վայքի Շահումյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1916 թ. ծնված Ծ. Ս.-ը, ով հիվանդանոցում մահացել է:




























