Հորդանանի Արեւմտյան ափին հրեական բնակավայրում դանակներով զինված ծայրահեղականները խանութում երկու իտալուհու են վիրավորել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերներին:

Նրա խոսքով, անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվողներին տեղում գնդակահարել են:

Իսրայելում եւ Հորդանանի Արեւմտյան ափին լարվածության սրման արդյունքում արդեն 24 իսրայելցի է զոհվել: 3.5 ամսվա ընթացքում ավելի քան 150 պաեստինցի է զոհվել, որոնց մեծ մասը՝ իսրայելցիների վրա հարձակման ժամանակ: