Հունվարի 25-ին, ժամը 19.35-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել Ե. Մ.-ին պատկանող «Օպել Աստրա Ջ» մակնիշի 30 ՕԼ 096 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիրներ եւ չի կարողացել շարունակել ճանապարհը: Հրշեջ-փրկարարները Ե.Մ.-ին եւ ուղեւոր Հ. Ջ.-ին տեղափոխվել են ՀՓՋ: