ՌԴ Պրիմորյե երկրամասի Արտեմի ոստիկանության հերթապահ բաժանմունքը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ բանկային տերմինալներից մեկում միացել է տագնապի ազդանշանը: Օպերատիվ քննչական խմբի աշխատակիցները դեպքի վայրում տեսել են վնասված բանկոմատը: Քիչ ավելի ուշ չարագործին, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել: Կողոպուտի կասկածով ձերբակալել են 30-ամյա հային, իսկ ոստիկանության բաժանմունքում նա խոստովանել է իր զանցանքը: Տղամարդը գործել էր նախապես մտածված ծրագրով՝ մեքենայով մոտեցել էր տերմինալին, մետաղյա ճոպանի մի ծայրով կապել բանկոմատը, իսկ մյուսով այն ամրացրել ավտոմեքենային: Այդ ձեւով նա ուզում էր բանկոմատը պոկել ու այնտեղից հանել բոլոր փողերը: Նրա մտադրությունը ձախողվել էր, քանի որ նրա մեքենան դուրս էր եկել մայթեզր, իսկ ճոպանը կտրվել էր, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Արտեմի քաղաքային դատարանը դատպարտյալին մեղավոր է ճանաչել հանցագործություն կատարելու մեջ ու նրան պատիժ նշանակել՝ մեկ տարվա ազատազրկում՝ մեկ տարի փորձարկման ժամկետով:

Տղամարդը նաեւ ստիպված կլինի իր հասցրած վնասի՝ 319 հազար ռուբլու չափով փոխհատուցում վճարել: