ՌԴ Յամալի թերակղզում գրանցվել է գրիպի հարուցած բարդացումներից մահվան երկրորդ դեպքը։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով sever-press.ru-ն, մահացածը Ադրբեջանի 53-ամյա քաղաքացի է։
«Մահվան պատճառը նույն է, ինչ առաջին դեպքում։ Հիվանդը բժշկի է դիմել ուշացումով՝ հիվանդության 8-րդ օրը»,- հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» Յամալ-Նենեցկի ինքնավար մարզի վարչության ղեկավար Լյուդմիլա Նեչեպուրենկոն։
Նշենք, որ А/H1N1 գրիպի վիրուսի հարուցած թոքաբորբի մահվան առաջին դեպքը գրանցվել էր 2015թ. նոյեմբերին Նոր Ուրենգոյում։



























