Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսգրքի ընդունման ժամկետները դեռ պարզ չեն՝ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առկա բազմաթիվ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը՝ Բենիլյուքսի գործարար շրջանակների հետ սեմինարի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Դեռեւս շատ տարաձայնություններ կան: Ցանկություն կար այդ աշխատանքն ավարտել 2015-ի վերջին, բայց դեռ չի հաջողվում: Ես ժամկետ չեմ կարող ասել: Մենք այդ բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցներն են: Տարաձայնությունները բավական շատ են, երեւդի դրանում ոչ ոք մեղավոր չէ»,-ասել է նա:
Բելյանինովը նշել է, որ քանի դեռ չկա միասնական դիրքորոշում ԵՏՄ բոլոր անդմաների միջեւ, վերջնական որոշման հնարավոր չէ հասնել: «Միշտ չէ, որ 5 երկրների դիրքորոշումները համընկնում են, բայց գործընթացն ընթանում է»,-հավելել է նա:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները 2015-ի աշնանը հայտարարել էին, որ ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը կընդունվի մինչեւ տարեվերջ, սակայն դա չհաջողվեց իրականացնել:



























