2015թ.-ի ընթացքում բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամի սահմանագիծը։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը։
«Հարուցվել է ավելի քան 893 հազար կատարողական վարույթ։ Հարուցված կատարողական վարույթներով պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է ավելի քան 24,955 մլրդ դրամ, մասնավորապես պետական բյուջեի օգտին՝ ավելի 7,190 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 13 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ ավելի քան մեկ մլրդ դրամ»,- ասաց Միհրան Պողոսյանը։
ԴԱՀԿ ծառայության պետի խոսքով՝ ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար կատարողական վարույթ։ Նախորդ տարում ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է ավելի քան 743 հազաև կատարողական վարույթ։



























