ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանը հերքում է տեղեկությունները, թե իր անձնական միջոցներն ավելանում են։
«Ձեր տեղեկությունները, թե իմ անձնական միջոցներն ավելանում են, իրականությանը չի համապատասխանում»,- այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միհրան Պողոսյանը:
Նշենք, որ Միհրան Պողոսյանին անունը կապում են «Քեթրին» ընկերության հետ, թեեւ ԴԱՀԿ պետը հերքում է այդ տեղեկությունները։ Այսօր էլ հրավիրված ասուլիսին Պողոսյանը հրաժարվեց այդ թեմայով խոսել՝ հորդորելով բարձրաձայնել այն հարցերը, որոնք կապված են ԴԱՀԿ-ի եւ իր անձի հետ։
«Ձեր հարցերի պատասխանները հնչել են եւ երկար տարիներ հնչում են»,- ավելացրեց նա։




























