Հունվարի 26-29-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստան: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ կայքը:

Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ նախատեսվում է քննարկել կազմակերպության առջեւ կանգնած արդիական խնդիրներ, ինչպես նաեւ հաստատման ներկայացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջոցառումների պլանը եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում Հայաստանի կողմից ներկայացված առաջնահերթությունները:

ՀԱՊԿ գործունեության կատարելագործմանն ուղղված պրակտիկ միջոցառումների քննարկման նպատակով Բորդյուժան հանդիպումներ կունենա Հայաստանի մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ: