ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում 2015թ. հունվարից առ այսօր վաղեմի խնդրի հանգուցալուծման արդյունքում 325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:
Ներկա դրությամբ նույնականացման քարտեր ստանալու խնդրանքով քրեակատարողական ծառայությանն են դիմել եւս 74 դատապարտյալներ:
Գործընթացը շարունակվում է:




























