ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանը պնդում է, որ նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ ունեն աշխատանքային եւ կառուցողական հարաբերություններ։

Այսօր՝ հունվարի 26-ին, դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների՝ իրենց հարաբերությունները լարված են, ԴԱՀԿ ծառայության պետն արձագանքեց. «Կարող եմ արձանագրել, որ ԴԱՀԿ-ն աշխատում է եւ բոլոր խնդիրները, որոնք կապված են նախարարության հետ, լուծում են ստանում։ Շատ օպերատիվ եւ բարեխիղճ աշխատանք է կատարվում»։

Հարցին, թե ամեն դեպքում ինչո՞ւ ժամանակին Գեւորգ Դանիելյանը հեռացվեց արդարադատության նախարարի պաշտոնից՝ հաշվի առնելով, որ նա կոնֆլիկտ ուներ իր հետ, Միհրան Պողոսյանն արձագանքեց. «Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունից հետո ճիշտ չէ, որ ես մեկնաբանություն տամ։ Ես կարծում եմ, որ պատճառը ես չեմ»։