Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողություններն օգնել են իսկապես բեկել երկրում տիրող իրավիճակը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողություններն օգնել են իսկապես այդ երկրում բեկել իրավիճակը եւ կրճատել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքները։
«Արդյունքում պատկերն էապես պարզվել է, եւ պարզ է դարձել, թե ով է պայքարում ահաբեկիչների դեմ, ով՝ աջակցում նրանց, ով էլ փորձում է նրանց օգտագործել միակողմանի եսասիրական նպատակներով»,- ասել է Լավրովը։



























