Անհնար է միջազգային ահաբեկչությանը հաղթել միայն ռազմական ուղիով, անհրաժեշտ են նաեւ քաղաքական եւ տնտեսական միջոցներ: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Պարզ է, որ միայն ռազմական ուղիով անհնար է հաղթել ահաբեկչությանը, անհրաժեշտ է ռազմական գործողությունները համադրել հակամարտությունների կարգավորման քաղաքական գործողությունների հետ, այնպիսի միջոցների, որոնք ահաբեկիչներին թույլ չեն տա օգտագործել իրենց գրաված տնտեսական ենթակառուցվածքները, ինչպես որ դա անում է ԻԼԻՊ-ը Իրաքում եւ Սիրիայում եւ մաքսանենք նավթ եւ այլ ապրանքներ է մատակարարում Թուրքիային իրացման համար», - ասել է Լավրովը:
Միաժամանակ նախարարն ընդգծել է տուժած երկրների տնտեսական վերականգնման մասին մտածելու անհրաժեշտությունը այն բանից հետո, երբ ահաբեկչական սպառնալիքը կվերացվի:
«Եվ իհարկե, կարեւոր է դիմակայել ահաբեկչական գաղափարախոսությանը», — ասել է նա:



























