Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել եւ տեսնելով իրենց` դիմել է փախուստի: Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 20-ամյա Լեւոն Խ.-ն է:

Լեւոն Խ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, մտել է զորամաս` դիզելային վառելիք գողանալու, սակայն չի կարողացել, քանի որ իրեն նկատել են զինվորականները, եւ ինքը դիմել է փախուստի:

Կատարվում է հետաքննություն: