Արեւմուտքը շարունակում է Ռուսաստանի նկատմամաբ ապակառուցողական գործելաոճը, ՌԴ սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ներկայությունը կայունացնելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դեռեւս պահպանվում է Ռուսաստանի նկատմամաբ ապակառուցողական եւ վտանգավոր գործելաոճը, այդ թվում՝ ՌԴ սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդումը եւ ԱՄՆ գլոբալ ՀՀՊ եվրոպական եւ ասիական սեգմենտների ստեղծումը, որին միանում են եվրոպական երկրներն ու Հյուսիսարեւելյան Ասիայի երկրները»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան այդ գործողությունները համարում է ապակայունացնող եւ անհեռատես։