Արտաշատում հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու եղբայր դանակահարված վիճակում տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։  Նախնական տեղեկություններով եղբայրները վիճաբանել են իրենց ծանոթի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրանց։ Եղբայրները 31 եւ 29 տարեկան են։ Իսկ դանակահարության մեջ կասկածվողը՝ 27։ 

Մեր տեղեկություններով, դանակահարության մեջ կասկածվող անձը երեկ գիշեր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ բաց թողնվել։

Կատարվում է քննություն։ Դեպքը տեղի է ունեցել եղբայրներից մեկի տան դիմաց։