Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Սոնա Ա.-ն հայտնել է, որ Ա. Խ.-ին պատկանող հացատան փայտյա դուռը այրելուեւ պատուհանի ապակին կոտրելու կասկածանքով 2015 թվականի մայիսի 28-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկել որդուն՝ Տարոն Ա.-ին, որտեղ հիշյալ բաժնի ծառայողները սպառնալիքներ են տվել ու բռնություն կիրառել որդու նկատմամբ՝ ստիպելով ընդունել հանցագործության կատարումը: 

Հետագայում որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել նախաքննության ու դատաքննության փուլում, մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքը դիտավորությամբ հրկիզման եղանակով վնասելու արարքումեւ դատապարտվել ազատազրկման:

Քաղաքացի Սոնա Ա.-ի հաղորդմանեւ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: