«Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը բացառապես առեւտրային նախագիծ է, որը շահավետ է Ռուսաստանի եւ Եվրամիության համար, իսկ նրա քննադատները փորձում են բարդացնել Մոսկվայի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խոսելով Գերմանիայի հետ հարաբերությունների հեռանկարներից՝ Լավրովը նշել է, որ պրագմատիկ լինելու եւ ազգային շահերի մասին մտածելու դեպքում, արդյունքը միշտ հասանելի եւ դրական է լինելու։ Նա որպես օրինակ է բերել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագծման եւ շինարարության աշխատանքները։

«Նախագիծը բացառապես տնտեսական, առետրային նախագիծ է, որը շահավետ է անխոս Գերմանիայի եւ ողջ Եվրոպայի, ինչպես նաեւ Ռուսաստանի համար»,- նշել է Լավրովը։