Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին չի համոզել հրաժարական տալ եւ չի խոստացել նրան ապաստան տրամադրել: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

«Դա սուտ է: Նախագահ Ասադի հետ նման կարգի զրույցն անհրաժեշտ չէր:  Ասադը Մոսկվայում էր եւ հանդիպում էր նախագահ Պուտինի հետ: Այն, ինչի մասին նրանք պայմանավորվել են, ձեզ հայտնի է», — ասել է Լավրովը` մեկնաբանելով արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Մոսկվան Ասադին իբր առաջարկել է հրաժարական տալ: