Էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի ընդունումը կախված է անհրաժեշտ միջոցներ ունենալուց: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Եթե միջազգային կառույցները շահագրգիռ են, որպեսզի Հայաստանում ընտրություններն անցնեն այնպիսի պայմաններում, որ հնարավոր չլինի կեղծիքի մասին խոսել, ապա մենք ցանկանում ենք նման տարբերակ ունենալ: Որպեսզի ընտրություններից հետո որեւէ քաղաքական ուժ չասի, որ ընտրությունները կեղծվել են»,-ասաց պատգամավորը:




























