2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթող ուժը Հանրապետական կուսակցությունն է լինելու: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` հավելելով, որ այդ եզրակացությանն է եկել   կուսակցականների թվի, պետության ընդհանուր իրավիճակը վերլուծության արդյունքում:

«Ճիշտ ժողովրդավարությունն այն է, որպեսզի երկրում իրավիճակը կանխատեսելի լինի, ոչ թե անկանխատեսելի, մեզ մոտ այդպես է: Լիդերներին տեսնում եմ նորից լիդերների շարքում, մարդ որը մեծ գործ է արել պետության կայացման համար, սխալ է ասել, որ նրան այլ պաշտոնում չի կարելի տեսնել»,-ասաց պատգամավորը: