Ֆրանսիայում տարրական դպրոցների ուսուցիչների մոտ 1/3-ը գործադուլ է հայտարարել՝ պահանջելով ինդեքսավորել իրենց եկամուտները եւ բարձրացնել աշխատավարձը: Նրանք նշում են, որ 6 տարի շարունակ նման ինդեքսացիա տեղի չի ունեցել:

SNUipp արհմիության հայտարարության համաձայն, գործադուլին մասնակցում են ուսուցիչների 32,49 տոկոսը, մոտ 100 հազար ուսուցիչ: Միաժամանակ, ըստ կրթության նախարարության, գործադուլին մասնակցել է ուսուցիչների 13 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բացի ուսուցիչներից, Ֆրանսիայում գործադուլ են հայտարարել նաեւ տաքսու վարորդներն ու ավիադիսպետչերները:

Ներկայումս Փարիզում ավիաչվերթների 20 տոկոսը հետաձգվել է: