Հնդկաստանի Էրոդ քաղաքի մոտակայքում ապրող մակակա-ռեզուսը հռչակ է ձեռք բերել Facebook-ում այն բանից հետո, երբ սկսել է խնամել անտուն շնիկին։ Կենդանիների լուսանկարը սոցցանցում հրապարակել է Սանջեյ Փենդի օգտատերը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։

Կապիկն ամբողջովին իր խնամքի տակ է վերցրել կենդանուն։ Նա պաշտպանում է շնիկին թափառող շներից եւ իրենից հեռու չի թողնում։

Մակական փորձում է կերակրել շնիկին՝ նրան առաջարկելով մրգեր։ Երբ անցորդները որոշել են անսովոր զույգին կաթ հյուրասիրել, մակական թույլ է տվել շանն առաջինը ուտել։