Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել է Ռուսաստանից սպառազինության մատակարարումների խախտումների մասին լուրերը:
«Գործընկեր-երկրների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունն ընթանում է ըստ պլանի: Հատկապես` Ռուսաստանի հետ», - ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով, իրականացվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով, 2013-ի պայմանագիրը ենթադրում է հեռահար եւ ճշգրիտ սպառազինության եւ տեխնիկայի մատակարարումներ: «Ամեն ինչ իրականացվում է ըստ պլանի», - եւս մեկ անգամ հավաստիացրել է Օհանյանը:



























