Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` հեռացվում  են  ստորգետնյա տրանսպորտային անցումներում  գոյացած սառցալեզվակները: Նպատակը տրանսպորտային միջոցների անխափան եւ անվտանգ երթեւեկությունն ապահովելն է: Գործընթացին տեխնիկապես աջակցում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Սառցալեզվակները կհեռացվեն նաեւ կամարանցումներում ու, ըստ անհրաժեշտության, նաեւ բազմաբնակարան շենքերում ու հասարակական շենք-շինություններում: Աշխատանքների ընթացքը վերահսկում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը։