Հայաստանում չեն պլանավորում փոփոխել բանակային ծառայության ժամկետը։ Այս մասին հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով առաջնագիծը տեխնիկապես համալրելու մասին հարցին՝ նախարարը նշել է, որ հարցը ԶՈւ ուշադրության կենտրոնում է։
«Սակայն պայմաններ են անհրաժեշտ։ Որոշ հեռավոր դիրքերում սահմանին իրավիճակը թույլ չի տալիս նորագույն տեխնիկա տեղակայել»,- նշել է նախարարը։






























