Երեւանի 23-ամյա բնակիչ Վաչագան Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ծաղկի սրահի վաճառող Բենյամին Բոնդարյանին դանակահարելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից:
Գործով պարզվել է, որ Վաչագան Նահապետյանը ծաղկի սրահի դիմաց հետագայում վճարելու պայմանով ծաղիկ գնելու հետ կապված վիճաբանել է սրահում ծաղկի վաճառքով զբաղվող Բենյամին Բոնդարյանի հետ, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով հարվածել է Բ.Բոնդարյանի որովայնին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վաչագան Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալը կալանավորված է, այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:



























