Մադրիդի մետրոպոլիտենը որոշել է անվճար տոմսեր բաժանել տրանսգերդերներին: Այս մասին նշված է Մադրիդի մետրոյի պաշտոնական կայքում:
Որոշումն ընդունվել է Մադրիդի Մետրոպոլիտենի եւ Transexualia տրանսսեքսուալների իսպանական ասոցիացիայի միջեւ, որի նպատակը տրանսգենդեր կանանց եւ տղամարդկանց սոցիալական ադապտացիան է: Համաձայնագրով 38 անվճար տարեկան տոմս կտրամադրվի մետրոյի բոլոր երթուղիների համար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս կերպ Մադրիդի մետրոպոլիտենի ղեկավարությունը որոշել է աջակցել քաղաքացիական հավասար իրավունքների համար պայքարին, ինչպես նաեւ դատապարտել ցանկացած տեսակի խտրականություն:




























