Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:

«Այս տարվա հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:

Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից»,-ասված է հաղորդագրության մեջ: