Central European News լրատվական գործակալությունը զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել BuzzFeed պորտալի դեմ՝ պահանջելով 11 մլն դոլար բռնագանձել հասցված վնասի համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը:

Հայցում նշվում է, որ պորտալում նյութ է հայտնվել հետեւյալ վերնագրով՝ «զառանցանքային նորությունների արքան», որտեղ ասվում է, որ CEN-ը կասկածելի նորություններ է տարածում: Հոդվածի առաջին նախադասության մեջ գրված է եղել. «Ոչ մեծ բրիտանական գործակալություն եւ նրա հիմնադիրը ձեր Facebook-ը լցնում են հրաշալի եւ տխմար, բայց հաճախ սուտ պատմություններով»:

Նյութի համաձայն, CEN-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ ռուս ձկնորսը կարողացել է դուրս պրծնել արջի ճանկերից՝ Ջասթին Բիբերի երգով հեռախոսի զանգի շնորհիվ: