Արմավիրի մարզի Փշատավան գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 26-ի գիշերը անհայտ անձը կտրող-ծակող գործիքով զինված ներխուժել է գյուղի տներից մեկը, ապա հանգցրել տան լույսերը, սպառնալով տանտիրուհուն` պահանջել գումար:
Սկզբում տանտիրուհին նրան է տվել 30 հազար դրամ, սակայն հարձակում գործած անձը, որի դեմքը ծածկված է եղել, կնոջը քաշքշել է, սպառնացել, ապա ստանալով մեկ միլիոն դրամ, հեռացել է:
Տանտիրուհին դիմել է իրավապահներին, հանցագործին դեռ չեն հայտնաբերել:




























