Հետազոտողներին հաջողվել է Տանզանիայում սպիտակ ընձուղտի լուսանկարել, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ին: Փորձագետների խոսքով, Տարանհիրի ազգային պարկի Օմո անունով 15 ամսական էգն ալբինոս չէ: Ինչպես բացատրում են մասնագետները, կենդանու մաշկի մի շարք բջիջներ պիգմենտներ չեն արտադրում, այդ պատճառով ընձուղտը սպիտակ է թվում:  

Բնապահպան Դերեք Լին նշել է, որ Օմոն միակ   «գունատ» ընձուղտն է, որը հայտնի է իրենց:  Նա նաեւ պատմել է, որ ընձուղտների համար առաջին տարին ամենավտանգավորն է համարվում` հաշվի առնելով ձագի փոքր չափերը եւ գիշատիչների հարձակման հավանականությունը:  Օմոյին հաջողվել է անցնել այդ փուլը, սակայն փորձագետներն անհանգստանում են, որ այժմ ընձուղտի էգին ավելի մեծ վտանգ է սպառնում: Կենդանու հազվագյուտ գունավորումը կարող է գրավել որսագողերին:  

Բացի այդ, Լին տեղեկացնում է, որ Օմոն ապրում է սովորական ընձուղտների խմբի հետ, որոնք ըստ ամենայնի, «չեն առարկում» նրա չնմանությանը: