Բարաք Օբամայի նախագահության յոթ տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել է 8,3 տրլն դոլարով եւ հասել 18,9 տրլն դոլարի: Երկրի յուրաքանչյուր տնտեսության հաշվարկով ամերիկյան ընտանիքների բեռն աճել է 70 հազար դոլարով: Համապատասխան տվյալները մեջբերում է ամերիկյան CNS News գործակալությունը:
2015-ի նոյեմբերի 2-ին Օբաման հավանություն է տվել կառավարության կողմից փոխառության սահմանագծի մեծացմանը: Ամերիկյան իշխանությունները նախատեսել են հաջորդ անգամ վարկային առաստաղի հարցի քննարկում անցկացնել 2017-ին: Ենթադրվում է, որ այդ պահին պետական պարտքը հասած կլինի 20 տրլն դոլարի:
Անցած հուլիսին նախկին հանրապետական սենատոր Ռոն Պոլը կոչ է արել լուծել ԱՄՆ-ի ուռճացած պարտքի խնդիրը: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, երկրին ճգնաժամ է սպասում հունական սցենարով:




























