«Գազպրոմ Արմենիան» 2016թ. կվերանորոգի եւ կվերագործարկի 74.9 կմ գազատար խողովակ։ Այս մասին ասված է ընկերության՝ 2016-2018թթ. ներդրումային ծրագրում, որը հունվարի 27-ին հավանություն է ստացել ՀԾԿՀ-ի կողմից։
Ընդհանուր առմամբ ընկերությունը պլանավորում է 2016-2018թթ. հանրապետության գազային տնտեսության մեջ 44 մլրդ 87 մլն դրամ ներդնել։ Այդ թվում՝ 2016թ. պլանավորվում է 11.08 մլրդ դրամ ծախսել, որից 5.15 մլրդ դրամը՝ գազափոխադրման համակարգի, իսկ 5.93 մլրդ դրամը՝ գազաբաշխիչ համակարգի համար։ Մասնավորապես պլանավորվում է վերականգնել 49.5 կմ մայրուղային գազատարներ, կառուցել 17.9 կմ գազատար խողովակներ, ինչպես նաեւ վերականգնել կամ նոր գծով շարունակել 74.9 կմ տեղային խողովակները։
Պլանավորվում է ցանցին միացնել 9 հազար նոր բաժանորդի եւ 23 հազար անվտանգության նոր համակարգ տեղադրել։




























