ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՉԹՕ-ների հետ մարդկանց ունեցած շփումների մասին 1978թ. անցկացրած հանգամանալից հետաքննության հարյուրավոր փաստաթղթեր է գաղտնազերծել։ Փաստաթղթերը թվագրված են հիմնականում 1940-ական եւ 1950-ական թթ., հայտնում է «Իզվեստիա»-ն։

«Ստորեւ դուք կգտնեք փաստաթղթեր, որոնք կօգենին Ֆոքս Մոլդերին հանրությանը համոզել, որ ՉԹՕ-ներ գոյություն ունեն»,- ասված է ԿՀՎ հաղորդագրության մեջ։

Փաստաթղթերում ներկայացված են տարբեր երկրներում ՉԹՕ-ների ականատես եղած ԿՀՎ գործակալների զրույցները եւ փորձագետների որոշ եզրակացություններ ու ենթադրություններ։

Որոշ ընթերցողներ ենթադրում են, որ ԿՀՎ կայքում հայտնված հոդվածը «Գաղտնի նյութեր» սերիալի նոր սերիալի անոնսն է։