Գիշերը, ժամը 00.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 32-ամյա Անդրանիկ Շ.-ն օգտվելով Վ.-ի՝ տնից բացակայելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել այնտեղ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Անդրանիկ Շ.-ն բերման է ենթարկվել եւ խոստովանել է, որ գողության փորձը կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: