Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 26-ամյա Ռաֆիկ Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 2-րդ մասի եւ 138 հոդվածի /բռնաբարությունը/ 1-ին մասի մեղադրանքներով: