Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սուրենյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի բետոնե ծածկը պոկվել եւ ընկել է աստիճանավանդակի վրա՝ մուտքը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1982 թ. կառուցված պանելային շենքի առաջին մուտքի բետոնե ծածկը (մոտ 10 քմ մակերեսով) ամբողջությամբ փլուզվել եւ ընկել է մուտքի դռան դիմաց՝ մասամբ փակելով շենքի մուտքը: Վնասվել է նաեւ շենքի նկուղի դիմային պատը (մոտ 1 քմ):
Փրկարարները համատիրության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ հեռացրել են բետոնե ծածկը:




























