Իրաքի Ռամադի քաղաքում երկրի բանակի եւ աշխարհազորայինների ավելի քան 50 զինվորական է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Իրաքի բանակի 10-րդ բրիգադի դիրքերի վրա հարձակման ժամանակ ծայրահեղականներն օգտագործել են մոտ մեկ տասնյակ ականապատ զրահատեխնիկա։ Գրոհի ժամանակ իրաքցի զինծառայողները մի քանի զրահամեքենա են ոչնչացրել, սակայն նրանց մի մասը զոհվել է գրոհայինների իրականացրած պայթյունից։ 10-րդ բրիգադի հրամանատարության տվյալներով՝ սպանվել է 50 զինվորական, վիրավորվել՝ մոտ 80-ը։
ԻՊ զանգվածային գրոհը տեղի է ունեցել Ռամադիում մարտական գործողությունները դադարեցնելու մասին Իրաքի բանակի հրամանատարության արած հայտարարությունից մեկ օր անց։




























