Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը 2015թ. ականանետեր եւ նռնականաետեր, ինչպես նաեւ մի քանի ինկասատոր զրահամեքենաներ է վաճառել, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Դելտա» կենտրոնի վաճառած ինկասատոր մեքենաները  գնել է Եգիպտոսը։

Բացի այդ, ավարտին են մոտենում Մոլդովային հակահրթիռային համակարգերի մատակարարման մասին բանակցությունները։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Դելտա»-ն խոշոր գործարք է կնքել Սաուդյան Արաբիայի հետ, որը մտադիր է մոտ 40 մլն դոլարի չափով բժշկակական տարհանող զրահատեխնիկա գնել։ Առաջին խմբաքանակը «Դելտան» կուղարկի հունվարի 30-ին։

Նշենք, որ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծվել է 2010թ.