Սրտի եւ թոքերի հիվանդությունների բուժման նորվեգական միությունը գովազդային արշավ է գործարկել երեխաների մոտ ասթմայի եւ ալերգիայի նախազգուշացման նպատակով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Mirror-ը։
Ընկերության կարգախոսն է «Փափուկ խաղալիքները կարող են վտանգավոր լինել։ Միությունը հիշեցնում է, որ դրանց մեջ փոշի է հավաքվում, որը նպաստում է հիվանդությունների առաջացմանը։
Խնդիրը ներկայացրել են Ադոլֆ Հիտլերի, Մուամար Քադաֆիի եւ Կիմ Չեն Ընի կերպարով փափուկ խաղալիքների միջոցով։
Նախաձեռնության հեղինակներից մեկի խոսքով՝ եթե խաղալիքները չլվանալ, նրանք կարող են այնքան վտանգավոր լինել, որքան համաշխարհային բռնապետերը։
Հաղորդվում է, որ Նորվեգիայում յուրաքանչյուր 5-րդ երեխա հիվանդ է ասթմայով եւ ալերգիայով։ Միությունը խորհուրդ է տալիս խաղալիքները լվանալ տարեկան 4 անգամ 60 աստիճան ջրով։




























