Հայաստանի ՔԿՀ-ներում իրենց քրեական գործերի ընթացքից բողոքող հացադուլ հայտարարած 16 դատապարտյալներից 8-ը դեռ շարունակում են հացադուլը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ին տեղեկացրին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՔԿՀ-ներում հացադուլավորների թիվը հասել է 16-ի, հացադուլավորների պահանջները վերաբերում են իրենց քրեական գործերին:



























