2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանի երկվորյակ եղբայրը՝ Գարիկը, կտեղափոխվի իր բնակավայրին ավելի մոտ գտնվող զորամաս: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
«Իր մոր խնդրանքն արդեն կատարված է, հրամանը կա, մյուս որդին առաջին գծի զորամասից կտեղափոխվի ավելի մոտ տարածք` ծառայությունը շարունակելու»,- ասաց նախարարը:
Նշենք, որ երկվորյակների մայրը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ինքը նախարարին դիմել էր` խնդրանքով, որ որդին զորացրվի, սակայն այդ մասով խնդրանքը չի բավարարվել։
20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը զոհվել է 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը՝ հակառակորդի հետ ծավալված մերձամարտերի ընթացքում: Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ: Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է:




























