Ամերիկյան գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել՝ հանգելով եզրակացության, որ քաղցրի վնասի մասին տեղեկությունը դիետայի հետեւող մարդկանց ստիպում է ավելի մեծ քանակությամբ քաղցրեղեն օգտագործել:
Ըստ Informing-ի, փորձի ընթացքում 380 հոգի քաղցր ուտեստների մասին դրական եւ բացասական բովանդակությամբ տեղեկություններ է կարդացել: Արդյունքում, դիետայի հետեւող մարդկանց մոտ մթերքի օգտակարության մասին տեղեկությունը ոչ մի էմոցիա չի առաջացրել, իսկ ահա բացասական տեղեկություններն արձագանք են գտել:
Գիտափորձի երկրորդ հատվածում 400 հոգի երկու հակասական նախադասություն է կարդացել. «Բոլոր քաղցր խորտիները վնաս են օրգանիզմին» եւ «Քաղցր խորտիկներն օգտակար են օրգանիզմի համար»: Դրանից հետո փորձի մասնակիցները շոկոլադե չիպս ուտող մարդկանց մասնակցությամբ տեսահոլովակ են դիտել:
Արդյունքում, դիետայի հետեւող մարդիկ 30%-ով ավելի շատ շոկոլադ են կերել, քան նրանց, ովքեր չեն ձգտել նիհարել:




























