Մասնավոր փոխադրամիջոցների ծառայություն մատուցող Uber ընկերությունում նոր միջոց են մտածել՝ ոչ սթափ ուղեւորներին հանգստացնելու համար, որոնք հաճախ ագրեսիվ են լինում վարորդների հանդեպ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Uber-ը մեքենաների հետեւի նստատեղերին Bop It մանկական խաղալիքներ է տեղադրել՝ հարբած ուղեւորների ուշադրությունը վարորդներից շեղելու համար: Այս միջոցն արդեն փորձարկվում է ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում:
Ավելի վաղ ընկերությունը տաքսիների նստատեղերին հայելիներ էր տեղադրել՝ հույս ունենալով, որ ուղեւորները, իրենց արտացոլումը տեսնելով, ավելի զուսպ պահվածք կդրսեւորեն:




























