Հարավ-արեւմտյան Անգլիայից ֆերմեր Ջեյսոն Բարբերը բացառապես կովի կաթից օղի է ստեղծել: 250 կով ունեցող ֆերմերի մոտ արտասովոր օղի թորելու գաղափարը ծնվել է Սիբիրի Տիվայի հանրապետության մասին փաստագրական ֆիլմ դիտելուց հետո, որում պատմվում է, որ տեղաբնակներն օղի են պատրաստում ամեն ինչից:

Ջեյսոն Բարբերը խմիչքի տեխնոլոգիան մշակել է շուրջ 3 տարի՝ արդյունքում ստանալով Black Cow («Սեւ կով») օղին: Այն թեթեւ սերուցքային համ ունի, այդ պատճառով էլ կարելի է համատեղել Չեդեր պանրի հետ:

Ըստ Kedem-ի, այս խմիչքն արդեն բավական տարածվել է հայտնիների եւ շեֆ-խոհարարների շրջանում: Black Cow օղու կես լիտրն արժե 35 դոլար: